Տարածաշրջան - Ստամբուլում կալանքի տակ գտնվող նավի ռուս նավաստիները հացադուլ են հայտարարել

Ստամբուլի նավահանգստում 2018-ի ամռանը կանգնեցված Streamline նավում գտնվող ռուս նավաստիները հացադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են, որ նավի սեփականատեր Аkca Shipping ընկերությունն ամբողջությամբ մարի աշխատավարձի պարտքերը վերջին հինգ ամսվա համար:

Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը՝ նշելով, որ նավապետ Բահման Բագիրովի խոսքով՝ իրենք դիմել են բոլոր հնարավոր ատյաններ, սակայն ապարդյուն:

 

Նրա խոսքով՝ Аkca Shipping-ի ղեկավարը նավի անձնակազմի հետ կապի դուրս չի գալիս, իսկ նրա օգնականը «խաբում է» նավաստիներին: Աշխատավարձի պարտքը, ընդհանուր առմամբ, կազմում է 90 000 դոլար: Ռուսները շարունակում են նավի վրա մնալ, քանի որ վախենում են կորցնել իրենց գումարը ստանալու վերջին հույսը:

Streamline նավը, որում 11 ռուս նավաստի է գտնվում, կալանքի տակ է առնվել հունիսին: Կալանքի պատճառ է դարձել սեփականատիրոջ պարտքը թուրքական իշխանություններին, որը կազմում է 420 000 դոլար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ