Միջազգային - Մարսելում շենքի պատշգամբի մասնակի փլուզման հետևանքով 3 մարդ է տուժել

Ֆրանսիայի Մարսել քաղաքում շենքի պատշգամբի մասնակի փլուզման հետեւանքով 3 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել, հայտնում է BFMTV-ին

Պատահարը տեղի է ունեցել քաղաքում խարխուլ կացարանների վերաբերյալ աշխույժ բանավեճի ֆոնին: Երկուշաբթի Մարսելում փլուզվել էին երեք բնակելի շենքեր, որոնցից մեկը վթարային վիճակում էր եւ անբնակ: Փլվածքների տակ հայտնաբերվել էին 8 մարդու մարմիններ:

 

Պատշգամբի փլուզումը տեղի է ունեցել Գարիբալդիի պուրակում շենքերի փլուզման 8 զոհերի հիշատակի երթի ժամանակ:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ 59-ամյա կինը եւ 7-ամյա տղան ընկել են առաջին հարկի պատշգամբից եւ աննշան վնասվածքներ ստացել: Պատահարի երրորդ տուժողը 24-ամյա անցորդն է:

Շաբաթ Մարսելի հարյուրավոր բնակիչներ դուրս էին եկել քաղաքի կենտրոնական փողոցներ, երթի մասնակիցների մեծամասնությունը դժգոհություն էր հայտնում շենքերի փլուզման հետ կապված քաղաքի ղեկավարության «անգործությունից»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ