Միջազգային - Ռուսաստանի դեսպանատունը պարզում է ԱՄՆ-ում ռուս լրագրողի ձերբակալման հանգամանքները

Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպանատունը ԱՄՆ-ում ռուս լրագրող Ալեքսանդր Մալկևիչի ձերբակալման հանգամանքները պարզելու համար հարցում է ուղարկել Պետդեպարտամենտ, հաղորդում է RT-ն:

Այս մասին նշվում է դեսպանատան Twitter-ի էջում:

 

«Վաշինգթոնի օդանավակայանում ՀԴԲ աշխատակիցների կողմից ռուս լրագրող Ալեքսանդր Մալկևիչի ձերբակալման լուրերի կապակցությամբ հարցում է ուղարկվել Պետդեպարտամենտ կատարվածի հանգամանքները պարզելու համար: Նման դեպքերում ռուսաստանցիներին խորհուրդ ենք տալիս պահանջել դեսպանատան հետ կապ հաստատել», - նշվում է հաղորդագրությունում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ