Սպորտ - Գնալ հաղթանակի հետևից․Ռազմիկ Ղուլինյան

Վերջերս հայ մարզասերների մոտ մեծ հպարտության առիթ դարձավ հայազգի մարզիկ Ռազմիկ (Էլ Կաբայերո) Ղուլինյանի, հոկտեմբերի 20-ին կայացած մենամարտը, որի ընթացքում նա նոկաուտի ենթարկեց մրցակցին և իր փայլուն հաղթանակը նվիրեց Արայիկ Խանդոյանի հիշատակին։

 

Tesaket.info-ն զրուցել է մարզիկի հետ․

 

«Փոքր տարիքում ֆիզիկապես շատ թույլ երեխա եմ եղել, և ծնողներիս հորդորով սկսեցի հաճախել ըմբշամարտի։ 11 տարեկանից մինչև 14 տարեկան զբաղվել եմ ազատ ոճի ըմբշամարտով, որից հետո որոշեցի փոխել սպորտաձևս։ Սկսեցի զբաղվել K1 մարտարվեստով»։

 

Տնտեսագետ-մարզիկը մի փոքր պատմեց նաև իր հաջողությունների մասին․

 

«Հաղթանակներ սկսել եմ գրանցել 10 տարեկանից, սակայն պրոֆեսիոնալ մենամարտերով սկսել եմ զբաղվել 23 տարեկանից,անցկացրել եմ 13 պրոֆեսիոնալ մենամարտ, որից 12-ում տոնել եմ հաղթանակ»։

 

Խոսելով իր վերջին երկու մենամարտերի մասին, մարզիկը նշեց․

 

«Վերջին երկու մենամարտերս տեղի ունեցան 20 օրվա տարբերությամբ։ Այդ ժամանակահատվածում մահացավ մեր Արցախյան հերոս Արայիկ Խանդոյանը, ում հիշատակին նվիրեցի հաղթանակս։ Ինձ համար շատ կարևոր էր այդ հաղթանակը, քանի որ մեր ժողովուրդը վերջին շրջանում ունեցած կորուստներից հետո ուներ այդ հաղթանակի կարիքը»։

 

Ռազմիկ (Էլ Կաբայերո) Ղուլինյանը, ով հանդիսանում է Հայաստանի պաշտոնական K1 ֆեդերացիայի նախագահը, պատմեց նաև ֆեդերացիայի գործունեության մասին.

 

«Ֆեդերացիայում մարզվում է շուրջ 200 մարզիկ, փոքրերի և մեծահասակների խմբերով։ Ունենք դպրոցներ նաև մարզերում։ Մեր մարզիկները պատվով ելույթ են ունենում Հայաստանյան և միջազգային տարբեր մրցաշարերում։ Ֆեդերացիան համագործակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների հետ, որի շնորհիվ մեր մարզիկները կարողանում են միջազգային ռինգերում պատվով ներկայացնել մեր երկիրը»։

 

Ռազմիկը հավելեց, որ իր մաշկի վրա զգացել է այն բոլոր դժվարությունները, որոնց միջով անցնում է մարզիկը։ Նա նշեց, որ փորձում է անել հնարավորինն ու անհնարինը, ֆեդերացիայում մարզվող մարզիկների՝ մեծ ռինգերում հանդես գալու երազանքն իրականություն դարձնելու համար։

 

Խոսելով ապագա պլանների մասին մարզիկը նշեց, որ այս պահին դեռ հանգստանում է։ Մի որոշ ժամանակ անց  կվերսկսի մարզումներն ու կնախապատրաստվի  արդեն չեմպիոնական գոտու համար նախատեսված մենամարտին։

 

 

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ