Քաղաքական - Արցախի Հանրապետության ոստիկանապետը ներկայացրեց նորանշանակ տեղակալին

Սույն թվականի նոյեմբերի 10-ին ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուներին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալին։

Սկզբից ոստիկանության կադրերի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի սույն թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հրամանագիրը, համաձայն որի ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին։

 

Շնորհավորելով պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ և դրվատանքի ենթարկելով ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանի մասնագիտական և մարդկային որակները, ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ նրա բազմամյա փորձը կնպաստի ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների աշխատանքներին և նոր որակ կհաղորդի ԱՀ ոստիկանության ընդհանուր գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ