Տարածաշրջան - Ադրբեջանը փակում է Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան սպասարկող իր դեսպանությունը

Բաքուն որոշել է փակել իր դեսպանությունը Ստոկհոլմում, որը սպասարկում էր ոչ միայն Շվեդիայի, այլև հարևան Նորվեգիայի և Ֆինլանդիայի հետ հարաբերությունները։ Այս մասին հայտնել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը՝ հղում անելով իրենց ԱԳՆ անանուն աղբյուրին։

Այս քայլը, ըստ լրատվամիջոցի, պատասխանն է Նորվեգիայի իշխանությունների այն որոշման, որով նրանք փակելու են իրենց դեսպանությունը Բաքվում և այն բացեն Թբիլիսիում։ Նորվեգական կողմը սա մեկնաբանել է նրանով, որ իրենց երկկողմ հարաբերություններն այնքան ակտիվ չեն, որ դեսպանության կարիք լինի։

 

Հավանական է նաև, որ իր դեսպանությունը Թբիլիսի տեղափոխելով՝ Նորվեգիան մտադիր է այդ դեսպանության միջոցով կապ պահել Հայաստանի հետ (դեսպանությունը Բաքվում պահելու դեպքում դա անհնարին կլիներ)։

Ներկայում Հայաստանի հետ դիվանագիտական կապերը Նորվեգիան պահում է Մոսկվայում գտնվող դեսպանության միջոցով։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ