Մշակույթ - «Եվրոպական ֆիլմերի փառատոն 2018»-ը կանցկացվի Հայաստանում

Նոյեմբերի 17-ին Հայաստանում կմեկնարկի «Եվրոպական ֆիլմերի փառատոն 2018»-ը: Հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու եվրոպական 11 երկրներ ներկայացնող, ազգային և միջազգային մրցանակներ ստացած նոր ֆիլմեր:

Ցուցադրությունները տեղի են ունենալու Երևանում, Գյումրիում և Դիլիջանում: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է լինելու: Փառատոնը կշարունակվի 10 օր՝ մինչև նոյեմբերի 27-ը:

 

2018 թվականի փառատոնը կազմակերպվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության և «ՅՈՒՆԻՔ (ԵՄ Մշակույթի ազգային հաստատություններ) Հայաստան» կլաստերի կողմից: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հանդես է գալիս որպես փառատոնն իրականացնող գործընկեր: 2018 թվականը նշվում է որպես Մշակութային ժառանգության եվրոպական տարի:

Այս տարի Եվրոպայի ժառանգության օրերի միջոցառումները Հայաստանում անցկացվում են «Կիսվելու արվեստը» խորագրով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ