Սպորտ - Հենրիխ Մխիթարյանը նշանվել է

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նշանվել է, հայտնում է LosArmNews.com կայքը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Ըստ լրատվամիջոցի՝ Հենրիխ Մխիթարյանի ընտրյալը Grand Holding-ի համասեփականատեր, գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթթի Վարդանյանն է: Զույգը առայժմ գաղտնի է պահում նշանվելու վերաբերյալ լուրերը, թեև վերջերս նրանց հաճախ կարելի է միասին հանդիպել տարբեր միջոցառումների ժամանակ: Լոնդոնում կայացած ՀԲԸՄ-ի գալա-ընթրիքին Բեթթի Վարդանյանը ևս ներկա էր, ու նրա մատին կարելի է նկատել նշանադրության մատանին:

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ