Միջազգային - Մարսելում տներ են փլուզվել. զոհերի թիվը հասել է 5-ի

Մարսելում մոտավորապես100 հազար բնակիչներ ապրում են այնպիսի բնակարաններում, որը սպառնալիք է նրանց առողջության կամ անվտանգության համար:

Մարսելում տների փլուզումից հետո փլատակների տակ հայտնաբերված  զոհերի թիվը հասել է հինգի, հաղորդում է Կորեսպոնդենտը:

Le Figaro-ի տվյալներով, տղամարդու մարմինը հայտնաբերվել է չորեքշաբթի առավոտյան՝ նոյեմբերի 7-ին: Ավելի վաղ հայտնաբերվել էին չորս մարմիններ` երկու տղամարդ և երկու կին:

Դատախազ Կսավիե Թարաբեի խոսքերով, փլուզման ժամանակ «ամենայն հավանականությամբ» տներում 8 մարդ է եղել` հինգ բնակիչ և երեք հյուր:

Հիշեցնենք, որ երկու տների փլուզումը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ի առավոտյան Մարսելի կենտրոնական Օբան փողոցում: Տներից մեկը հինգհարկանի էր, մյուսը՝ վեցհարկանի:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ