Մամուլ - Ամեն բան կախված կլինի ՀՀ վարչապետից

Ռուսական «Коммерсантъ» պարբերականը՝ «ՀԱՊԿ-ը սկսել է մտորել սկզբունքների շուրջ» վերնագրով  հոդվածում անդրադարձ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմանը:

Ըստ պարբերականի տվյալների, ՀԱՊԿ-ում հարց է առաջացել, թե ինչ սկզբունքով է պետք նոր գլխավոր քարտուղար նշանակել, եթե նախորդը դադարեցրել է իր լիազորությունների կատարումը սահմանված ժամկետից շուտ:

 

Հայկական կողմը հակված է հարցի լուծման այլ տարբերակի՝ հաշվի առնելով, որ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այս պաշտոնում գործել է նախատեսված 3 տարուց միայն մեկուկեսը, հետևաբար՝ ՀՀ նոր ներկայացուցիչը կարող է շարունակել պաշտոնավարել մնացյալ մեկուկես տարվա ընթացքում:

«Ամեն բան կախված կլինի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից»,- «Коммерсантъ»-ի հետ զրույցում նշել է գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ բանակցություններին մասնակցած դիվանագետը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ