Մամուլ - Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով քննիչ հանձնաժողովի նիստերը հնարավոր է այլևս չկայանան

Երեկ ԱԺ-ում պետք է կայանար Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով քննիչ հանձնաժողովի նիստը, սակայն այն չկայացավ: 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քննիչ հանձնաժողովի հետագա նիստերը կարող է տեղի չունենան: Բանն այն է, որ հանձնաժողովը ստեղծվել էր երկամսյա ժամկետով, եւ այդ ժամկետը նոյեմբերի 12-ին լրանում է: 

Միայն թե դատելով ներքաղաքական իրավիճակից, արդեն լուծարված ԱԺ-ում ուժերի հարաբերակցությունից` հնարավոր է՝ հանձնաժողովի ժամկետը չերկարացվի, արդյունքում դրա գործունեությունը համարվի դադարեցված, կամ եթե երկարացվի, այն կկրի ձեւական բնույթ մեկ պարզ պատճառով՝ խորհրդարանն իրավունքի ուժով լուծարվել է, դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրություններ են, եւ մինչեւ տարեվերջ այդ ԱԺ-ն կդադարեցնի լիազորությունները:

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ