Հասարակություն - Թրամփի կուսակից Դենի Թարխանյանը պարտվել է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում

ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ Դենի Թարխանյանը նոյեմբերի 6-ին կայացած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական տվյալների համաձայն չի անցել Կոնգրես:
Այդ մասին գրում է ktnv.com կայքը՝ մանրամասնելով, որ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը վայելող Թարխանյանն առաջադրվել էր Նևադա նահանգից:

Հայազգի քաղաքական գործիչը զիջել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սյուզի Լիին, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ մրցակցին մեղադրել էր ապօրինի բիզնես գործարքների միջոցով միլիոնավոր դոլարներ ստանալու համար:

Հիշեցնենք, որ հունիսին Թրամփը Թարխանյանին շնորհավորել էր Կոնգրեսի նախնական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ