Տարածաշրջան - Թուրքիայի հարավային ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող լաստանավ է խորտակվել

Թուրքիայի հարավային Մերսին նահանգի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող լաստանավ է խորտակվել, տեղեկացնում է թուրքական «Սյոզջու» պարբերականը:
Հայտնի է, որ Թուրքիա տեղափոխվող ներգաղթյալները Սիրիայի քաղաքացիներ են: Լաստանավը Մերսինի Էրդեմլի շրջանի ափամերձ տարածքում անհայտ պատճառներով սկսել է ջրի տակ անցնել:

Մերսինի առափնյա անվտանգության ծառայության աշխատակիցներին նախ հաջողվել է ջրից հանել լաստանավում գտնված 12 սիրիացիներից 11-ին, ժամեր անց գտնվել է նաև լաստանավի վերջին ուղևորը: Բոլորը տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ:

Շաբաթներ առաջ Թուրքիայի Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող լաստանավ էր խորտակվել, այն տեղափոխելիս է եղել հիմնականում իրաքցի անօրինական ներգաղթյալների: Փրկարարներին հաջողվել էր ջրից դուրս բերել շուրջ 40 ներգաղթյալներից միայն 9-ի դին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ