Տնտեսություն - 10 մլն դոլարի ներդրում և 200 նոր աշխատատեղ. «Առինջ Մոլ»-ի հարևանությամբ բացվել է միանգամից երկու գործարան

«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող տարածքում բացվել է միանգամից երկու գործարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

««Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ նոյեմբերի 6-ին «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող տարածքում բացվել է միանգամից երկու գործարան: Առաջինը արևային համակարգերի նախագծմամբ, արտադրությամբ և տեղադրմամբ զբաղվող «Մուլտի Սոլար» ընկերության գործարանն է, որն առաջադեմ տեխնոլոգիայով արտադրում է ֆոտովոլտային արևային վահանակներ:

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, Հայաստանի և սփյուռքի գործարարներ:

«Մուլտի Սոլար» ընկերությունում ավելի քան 10-ը միլիոն դոլարի ներդրման շնորհիվ կստեղծվի մոտ 200 նոր աշխատատեղ: Արտադրանքի իրացման հիմնական շուկաները կլինեն Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը:

Այսօր նույն տարածքում հանդիսավորությամբ բացված երկրորդ գործարանը «Մուլտի Գրուպ» տեքստիլ ընկերության սրբիչի արտադրությամբ զբաղվող գործարանն է: «Մուլտի Գրուպ»-ն ու սիրիական Սաբաղ գրուպը հիմնադրել են որակյալ սրբիչների արտադրություն, որոնց հումքը 100% մաքուր բամբակյա մանվածքն է:

Այստեղ առաջիկայում կառուցվելիք արդյունաբերական քաղաքում ներգրավված են լինելու 10-ից ավելի գործարաններ, կատարվելու է ավելի քան 500 միլիոն դոլարի ներդրում և ստեղծվելու են 7000-ից ավել աշխատատեղեր»,- ասված է գրառման մեջ։

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ