Միջազգային - Թրամփը դեմոկրատներին շնորհավորել է Ներկայացուցիչների պալատի ընտրություններում հաղթելու կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, զանգահարելով Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նենսի Փելոսիին, դեմոկրատներին շնորհավորել է Ներկայացուցիչների պալատի միջանկյալ ընտրություններում հաղթելու համար: Այս մասին Twitter-ում գրել է Փելոսիի օգնական Դրյու Հեմիլը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահ Թրամփը այսօր երեկոյան՝ 23:45-ին, զանգահարել է Փելոսիին, որպեսզի շնորհավորի Ներկայացուցիչների պալատում մեծամասնության հասնելու համար,-գրել է Հեմիլը: Նա շնորհակալություն է հայտնել առաջնորդին հաղթանակի մասին իր հայտարարության մեջ երկու կողմերի համագործակցության կոչի համար»:

Ամերիկյան լրատվամիջոցների կանխատեսումների համաձայն, միջանկյալ ընտրություններից հետո Դեմոկրատական կուսակցությունը Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կկազմի, իսկ Հանրապետական կուսակցությունը կպահպանի եւ կամրապնդի Սենատի վերահսկողությունը:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին երեքշաբթի տեղի ունեցած միջանկյալ ընտրություններից հետո կոչ էր արել հաղթահարել երկրի առաջատար քաղաքական ուժերի միջեւ առկա սուր հակասությունները: Նա խոստացել է, որ դեմոկրատները կձգտեն միջոցներ գտնել երկրի միավորման համար, եւ համոզմունք հայտնել, որ ամերիկացիները այլեւս չեն կարող հանդուրժել տարաձայնությունները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ