Տնտեսություն - Մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր» ընկերությունը տուգանվեց 20 մլն դրամով

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նոյեմբերի 7-ի նիստում քննարկվում էր «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հանդեպ պատասխանատվության միջոց կիրառելու հարցը: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր» ընկերությունը տուգանվեց 20 մլն դրամով:

 

Նիստի ժամանակ ներկայացվեց «Արազեն» ընկերության հայտն` ընդդեմ «Վեոլիա Ջուր» ընկերության: Հաշվի առնելով, որ փաստացի Հայաստանի Հանրապետությունում միայն «Վեոլիա Ջուր» ընկերությունն է ջրաչափերի ձեռքբերում և տեղադրում իրականացնում, «Արազեն» ընկերությունը, որպես ջրաչափեր արտադրող և իրացնող ընկերություն, կախվածության մեջ է «Վեոլիա Ջուր» ընկերությունից, «Արազեն»ը դիմել էր «Վեոլիա Ջուր» ընկերությանը, առաջարկել, որ ջրաչափերն ավելի ցածր գներով ձեռք բերվեն իրենցից:

«Վեոլիա Ջուր»-ը հրաժարվել է և նախընտրել արտերկրից ներմուծումներ իրականացրել: Ըստ ներկայացված տվյալների` Վեոլիան 2012 թ., օրինակ, արտերկրից ինքնարժեքից 20 տոկոս բարձր գներով է ջրաչափեր ձեռք բերել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ