Տնտեսություն - 2019-ին նվազագույն ամսական աշխատավարձի չափը կպահպանվի նույնությամբ

Հաջորդ տարի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվող ընդհանուր բյուջեն կազմելու է 438 մլրդ 817 մլն դրամ: Այսօր 2019 թ. բյուջեի քննարկմանը հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը:


Ըստ նրա՝ 2019թ-ին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը, ինչպես նշեց փոխնախարարը, կմնա անփոփոխ, կվերանայվի ընտանեկան դրամագլխի օգտագործման ուղղությունները: 2019-ին նվազագույն ամսական աշխատավարձի չափը կպահպանվի նույնությամբ՝ 55.000 դրամ:

 

Կուտակային կենսաթոշակային համակարգի հատկացումների ծախսը նախատեսվում է 56 մլրդ 779 մլն դրամ: Ցուցանիշը կաճի 14 մլրդ 146 մլն-ով: Այն պայմանավորված է շահառուների թվաքանակի աճով, ինչպես նաև մասնավորների պետական մասնակցության 7,5-2,5 համադրման մասով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ