Հասարակություն - Մարզերում տուբերկուլյոզի դիսպանսերները փակվելու են. Արսեն Թորոսյան

ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ մարզերում տուբերկուլյոզի դիսպանսերները փակվելու են, փոխարենը մնալու են ամբուլատոր կաբինետները: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ տուբերկուլյոզի գծով օպտիմալացման երկու պատճառ կա:

 

«Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդների թիվը նվազել է ու շարունակում է նվազել: Ներմարզային ստացիոնար տուբբաժանմունքները մատնված են պարապուրդի: Կա մեկ տուբերկուլյոզով հիվանդ, որի համար բաժանմունք պահելն անիմաստ է»,- ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ նախատեսվում է պահել հակատուբերկուլյոզային մեկ կենտրոն, որը գտնվում է Աբովյան քաղաքում: Թորոսյանն ասաց, որ այնտեղ կան նաև թերբեռնված մահճակալներ:

«Մենք մտածում ենք վերափոխել այն թոքային հիվանդությունների կենտրոնի, որովհետեւ մեր նպատակը մինչև 2025 թվականը Հայաստանում տուբերկուլյոզը վերացնելն է»,- շեշտեց Արսեն Թորոսյանը:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ