Ազատ խոսք - Հայկական 2-րդ հեռուստաալիքի աշխատակիցների բաց նամակը` Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Հայկական 2-րդ հեռուստաալիքի աշխատակիցներից.

Մեծարգո պարոն Վարչապետ,

 

ուղիղ մեկ ամիս է, ինչ գործարար, բարերար, Հայկական Երկրորդ Հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանն անազատության մեջ է: Գործարար Սիլվա Համբարձումյանի ակնհայտ կեղծ ցուցմունքով և օրինական ապացույցների իսպառ բացակայությամբ ՀՔԾ կողմից Մայրապետյանին առաջադրվել է ՀՀ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով կաշառքին օժանդակելու մեղադրանք՝ 10 տարվա վաղեմության պատմությամբ:

 

Սամվել Մայրապետյանը հոկտեմբերի 6-ին անհիմն և ապօրինի կերպով ձերբակալվել է, ապա հոկտեմբերի 9-ին կալանավորվել է 2 ամսով՝ այն դեպքում, երբ հավանական կաշառատուն և ստացողը կալանավորված չեն: Իրեն առաջադրված մեղադրանքը Սամվել Մայրապետյանը չի ընդունում:

 

Հոկտեմբերի 14-ից ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Հր. Մուշեղյանի որոշմամբ արգելվել են տեսակցությունները Սամվել Մայրապետյանի հետ, իսկ հոկտեմբերի 19-ին կալանք է դրվել է Սամվել Մայրապետյանի գույքի և դրամական բոլոր միջոցների վրա: Զուգահեռաբար ՀՔԾ քննիչ Էդ. Հակոբյանի կողմից առգրավվել են Սամվել Մայրապետյանի հիմնարկների փաստաթղթերը ստեղծման օրվանից առ այսօր, երբ քրեական գործով խոսք է գնում ընդամենը 2008 թվականի կոնկրետ ամիսների մասին: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ իրական ապացույցների իսպառ բացակայության պայմաններում հոգեբանական ու ֆինանսական ակնհայտ ճնշման գործադրում կեղծ ցուցմունք կորզելու նպատակով:

Անցած՝ արդեն մեկ ամսվա ընթացքում Սամվել Մայրապետյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում քննչական որևէ գործողություն նրա հետ չի իրականացվել:

Սամվել Մայրապետյանի պաշտպանությունն իրականացնող իրավաբանների խումբը Գլխավոր Դատախազություն բողոքներ է ուղղել տեսակցությունների արգելման ու գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքի մասով, սակայն օրենքով սահմանված ժամկետներում որևէ պատասխան չի ստացել:

Սամվել Մայրապետյանի ձերբակալման առաջին իսկ օրից փաստի առնչությամբ հրապարակավ իրենց անհամաձայնությունը, տարակուսանքն ու զայրույթն են հայտնել ավելի քան հինգ տասնյակ մտավորականներ. հայտնի բժիշկներ, հոգևորականներ, գիտնականներ, գործարարներ, արվեստի և մշակույթի գործիչներ, ինչպես նաև ԱԺ մի շարք պատգամավորներ: Մտավորականները հոկտեմբերի 19-ին իրենց խնդրանքն ու պահանջն են հղել նաև անձնական երաշխավորությունների տեսքով պատկան մարմիններին՝ փոխելու Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը:

Մտավորականների անձնական երաշխավորությունների վրա հիմնված միջնորդությունից բացի փաստաբանական խումբը ՀՀ Գլխավոր դատախազություն է ներկայացրել նաև առողջական վիճակի մասին արված բժշկական հարցման արդյունքները ի գիտություն ընդունելու համար: Նոյեմբերի 2-ին միայն հ2-ի Լրաբեր լրատվականի բանավոր հարցմանն ի պատասխան ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ կալանքը փոխելու միջնորդությունը չի բավարարվել «կալանքի հիմքերը պահպանվում են» հիմնավորմամբ:

Հոկտեմբերի 27-ին ՀՀ Վերաքննիչ դատարանում քննվել և մերժվել է Սամվել Մայրապետյանի փաստաբանների՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, որի պատասխանը փաստաբանները ստացել են միայն նոյեմբերի 5-ին: Դատավորը նշել է, որ, չնայած Սամվել Մայրապետյանը կամավոր է ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, վատառողջ է, ունի մշտական բնակության վայր, ընտանիք, բնութագրվում է դրականորեն, ամուսնացած է, մի շարք հայնրահայտ ընկերությունների սեփականատեր է, նախկինում դատապարտված չի եղել և ունի բարձրագույն կրթություն, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թվարկված հանգամանքները բավարար չեն, որ Սամվել Մայրապետյանը ազատության մեջ լինելու դեպքում չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից և չի խոչնդոտի վարույթում գործի քննությանը:

Մնում է եզրակացնել, որ դատավորին կարող է բավարարել միայն Սամվել Մայրապետյանի ֆիզիկական ոչնչացումը կամ մա՞հը, որից հետո նա այլևս չի թաքնվի և չի խոչընդոտի՝ լրացնելով հայտնի Սերգեյ Մագնիցկու, Լևոն Հայրապետյանի և Հաց բերող Արթուր Սարգսյանի շարքը…

Նոյեմբերի 2-ին Արմավիր քրեակատարողական հիմնարկ Սամվել Մայրապետյանին այցելել է Մարդու Իրավունքների Պաշտպան Արման Թաթոյանը: Սամվել Մայրապետյանի հետ մանրամասն զրուցելուց հետո Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

Մեծարգո պարոն Վարչապետ,

դիմում ենք Ձեզ որպես լրագրողի և մի մարդու, որը կարողացավ հայ ժողովրդին, այդ թվում՝ մեզ, տալ հույս և հավատ, որ մենք կարող ենք ապրել ազատ և արդար երկրում՝ Նոր Հայաստանում: Սակայն վերջին մեկ ամսվա իրողությունները՝ մեր՝ ավելի քան 120 հոգանոց կոլեկտիվի նկատմամբ հոգեբանական և ֆինանսական անուղղակի ճնշումները՝ պայմանավորված մեր ղեկավարի անհիմն կալանավորմամբ, լուրջ վտանգներ են ի ցույց դնում ժողովրդավարության և արդարության, մարդու իրավունքների և խոսքի ազատության սկզբունքների նկատմամբ:

Առջևում համապետական ընտրություններ են. Հայկական Երկրորդ Հեռուստաալիքը բոլոր ընտրությունների ժամանակ արժանացել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների դրական գնահատականին ընտրություններն անկողմնակալ և անաչառ լուսաբանելու համար, և մենք չենք ցանկանում, որ Հայկական Երկրորդ Հեռուստաալիքի և տնօրենի շուրջ ստեղծված իրավիճակը որևէ կերպ ստվերի Նոր Հայաստանի որդեգրվող կարևորագույն սկզբունքներից մեկը՝ ազատ խոսքի իրավունքը:

Մեծարգո պարոն Վարչապետ,

չնայած մեր կոլեկտիվի արդար զայրույթին, նաև՝ անսալով Ձեր հորդորներին՝ առայժմ չենք ուզում դիմել ծայրահեղ միջոցների ու մեթոդների՝ գիտակցելով, որ դեռ հույս կա վերականգնել արդարությունը այլ՝ ավելի մեղմ ձևերով: Վստահ ենք, որ ամենևին չխառնվելով դատական համակարգի անկախությանը՝ Ձեր ենթակայությամբ գործող իրավապահ մարմիններին կարող եք հորդորել չվտանգել այդքան սպասված ժողովրդավարության և արդարության, մարդու իրավունքների և խոսքի ազատության սկզբունքները՝ կասկածի մթնոլորտ չստեղծելու համար համամարդկային այդ արժեքների նկատմամբ, որոնց ծիլերը նշմարվում են Նոր Հայաստանում:

Հայկական 2-րդ հեռուստաալիքի աշխատակիցների բաց նամակը` Նիկոլ Փաշինյանին

28-ամյա Ջավախքահայ երիտասարդը մեր բոլորիս օգնության կարիքն ունի

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Ջավախքցի տղան դիմում է հասարակությանը․ Նրան օգնություն է անհրաժեշտ

Թուրքական մամուլի անդրադարձը ՀՀ 4-րդ նախագահին:
- 64 տարեկան է,
-

Ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջեւանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից:

 


 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռուսները Հայաստանում ինչ ուզեն կանեն՝ պետական հեղաշրջումից մինչև դիվերսիա և ահաբեկչություն, ո՞նց ենք դիմագրավելու. Ռուբեն Մեհրաբյան

«Համախմբում» կուսակցության նախագահ, ԱԳ նախկին նախարար վարդան Օսկանյանը դասախոսություններ է կարդում ԱՄՆ-ում ինքնորոշման իրավունքի թեմայով:

Գագիկ Արծրունին Ֆեյսբուքյան իր էջում գրում է

 

Անուշ վարդանյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուզում եմ արտահայտվել ինձ հուզող հարցի մասին:

«Հայաստանը շատ է փոխվել, խանութներում լիություն է, շատ լավ է որ Հայաստանը միացել է ԵՏՄ-ին»- անդրադառնալով Հայաստանի ԵՏՄ-ին այսպիսի կարծիք արտահայտեց քաղաքացիներից մեկը

Նոր սահմանադրությանն անցնելն իր մեջ մի քանի “նորություններ” ունի

Քաղաքագետ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը կարծում է, որ Հայաստանում արտահերթ  քաղաքական պայքարի, գործընթացի համար հող չկա

Սերգեյ Յանկովսկին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չեմ կարող չգրել: Պարզապես լռելու ուժ չունեմ: Ամբողջ օրը չեմ կարողանում ուշքի գալ: Հարյուրավոր մարդիկ են մահացել, կինոթատրոնում մուլտֆիլմ դիտելոս ողջ-ողջ երեխաներ են այրվել:

 

Կրկին ակտիվացել են Ռուսական կայսրության շահերն սպասարկող գործիչներն ու քաղաքագետները։

Հարգելի գործընկերներ, ԱԺ արտահերթ նիստերի թոհուբոհի մեջ կարծես թե աննկատ մնացին կարևորագույն փոփոխություններ հակակոռուպցիոն բնագավառում։ Խոսքը վերաբերում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով

ՀՀ նոր նախագահի անունը ո՞նց էր: Արդեն մոռացա

«Կարիք կա, որ ընդդիմությունը ոչ թե ինքնանպատակ քայլեր անի, որը շատ ավելի վատ կանդրադառնա հասարակության դիրքերի վրա

Հմայակ Հովհհանիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառել է.

«Ղարաբաղյան կլանի պարագլուխը Ժիրայր Սեֆիլյանին մարտական սխրագործությունների համար քաղաքացիություն շնորհելու փոխարեն տաս ու կես տարով դատապարտեց բանտարկության: Այդ նույն օրը շարունակվեցին վերջ կարծես չունեցող քննարկումները խորհրդարանական <<Ելք>> դաշինքում, որոնց բովանդակությունը հանգում էր ՍՍ-ի վարչապետ կարգվելուն փողոցային հանրահավաքային պայքարի միջոցով հակադրվելու նպատակահարմարության հարցին

Շատ բարդ է քաղաքացիական կեցվածքով ապրել մի երկրում, որտեղ գեներալից սկսված մինչև մեծ ու փոքր չինովնիկ ապրում են լավամարդ լինելով:

 

Սերժ Սարգսյանը նախօրեին ըստ էության խոսեց վարչապետի պաշտոնում իր առաջադրվելու մտադրության մասին՝ մեկ հավելումով

Քիչ առաջ հաղորդել էինք, որ այսօր՝ մարտին 19-ին  դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որոշմամբ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10,6 տարվա ազատազրկման։ Ժիրայր Սեֆիլյանը վճիռը լսեց նստած և բացահայտ արհամարհանքով: Նա ծափահարեց դատավորին և բղավեց՝ «Բռավո»:

 

Արդեն հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարությունը և Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 6 ամիս ազատազրկման:

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

Արդեն հայտնի է, որ կառավարությունը նախագիծ է մշակել, ըստ որի՝ ցանկանում է պարտադիր դարձնել  ավտոմեքենայի վրա տեղադրված գազաբալոնի համար վկայագիր ունենալը

Մաշված ագարդիոն կոնցլագերից

Էս ագարդիոնը քաղաքական ճանապարհով, այսինքն ընտրությունների միջոցով ընտրվել է ավագանու անդամ ու ասում է. «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», մի քանի անգամ էլ նախիկում ասել է՝ ժողովորդավարությունը վատ բան է, բայց ընտրություններին մասնակցում է՝ էլ դու սուս:

 

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ով հասցրեց՝ օրվա ընթացքում ծաղրեց ՌԴ քաղաքացի հայերին, ովքեր գնացել են ՀՀ ում գտնվող ընտրատեղամասեր։ Չեմ հասկանում, նոր իմացա՞ք, որ հազարներով մեր երկրից գնացել ու ռուսական քաղաքացիություն են ստացել, նոր իմացա՞ք, որ օրինակ զինվորականներն ամեն ինչ անում են, որ ռուսական թոշակ ստանան ու վերջապես, նոր իմացաք, որ լավ օրից չէ, որ մարդիկ գնում են կամ քաղաքացիություն են փոխում։

 

NEWSPRESS.am-ի հիմնադիր տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

Բեսպրեդելության գագաթնակետը…
Գրադարանի ոչնչացված գրքերի համար ռեկտորի փոխարեն պատասխան են տալու Գ.Համբարյանը և Հ.Խորիկյանը…

Արդեն 2 օր է Ադրբեջանում անցկացվում է զորավարժություն, որիը բնականաբար ղեկավարում է ՊՆախարար Հասանովը:

 

Ում ուզենք կնշանակենք վարչապետ, իրենց ինչ գործն է, Lragir-ի հետ զրույցում ասում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

Հավատարիմ մնալով ՀՀ Սահմանադրության տառին և ոգուն՝ ՀՀԿ-ում որոշում է ընդունվել, որ այսուհետ պետական հիմնարկներում պատից կկախվի նկար, որում պատկերված կլինի Արմեն Սարգսյանի գլուխը՝ Սերժ Սարգսյանի ձեռքերում:

 

«Կա թյուր կարծիք, որ արբիտրաժը պետք է դատարանի հետ մրցակցի, բայց իրականում դատարանը և արբիտրաժը երկու գործիքներ են»

Երգչուհի Սոնա Ռուբենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը, ով իրեն ներկայացնում է որպես «կնամեծար» անձ, կրկին աչքի ընկավ իր պահվածքով, այսինքն` «պահվածքի» բացակայությամբ նույն կանանց նկատմամբ…

Մարտի 8-ի հետքերը տանում են հեռավոր 1857 թ.-ի մարտի 8, երբ Նյու Յորքում տեղի ունեցավ մանածագործների «դատարկ կաթսաների» երթը

ԱԺ «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շատ սուր է արտահայտվել մեր երկրի իշխանական օղակի մասին

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հայտարարությունը` Հայաստանում իշխանության չարաշահման մասին, փաստերի արձանագրում է:

Թորոս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հավանականությունը, որ եկող տարի կսկսվի տարածքների հանձնման առաջին փուլը, շատ մեծ է. դա կսկսվի Արցախի հարավից:

Սերժ Սարգսյանը խորհրդակցության ընթացքում հնչեցրեց կարևորագույն թեզ, որն անվանվում է ներառական տնտեսական աճ

19-րդ դարը հայկական դար էր, 20-րդը՝ վրացական, 21-րդը՝ արդեն թուրք-ադրբեջանական. Գագիկ Աղաջանյան

Հալեպում իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն Թուրքիան է. Հակոբ Միքայելյան

«Սապոգը» որքան գնում` ավելի է խրվում մեր հողի մեջ». Արմեն Հովհաննիսյան

 

Պարզվեց նրանք վաղուց մեր երկրի ներսում են...

Մենք բաց ենք թողել բոլոր հնարավոր և անհնարին ժամկետները` երկիրը կարգի բերելու. Հարություն Մեսրոբյան

Ով ա մտածել, որ կարա լույսն ու գազը կտրելով խելոքացնի էն սերնդին, որն առանց լույս, գազ, ջուր ա մեծացել. Գարիկ Պապոյան

Ինչպես ասում են՝ գող, սիրտը դող, բայց պետք է գողը պատժվի. Սամվել Կարապետյան

Ավելի լավ է երկիրը ունենա մեկ պակաս տնտեսագետ, քան ազգագրագետ. Ռուդիկ Հարոյան

Հայաստանցու փորձը արդեն տեսել ենք, ղարաբաղցու փորձը տեսել ենք, հիմա ժամանակն է սփյուռքահայի փորձը տեսնելու. Սարգիս Հացպանյան

Մենք աշխարհի սերմնացանն ենք. Վլադիմիր Հակոբյան

Դժվար է գտնել որևէ մեկին, ով հավասար կլինի Նարեկացուն. Հռոմի պապ

Բանակցությունները խնդիրը միջազգայնացնելու միջոց են, անել այնպես, որ դրանով զբաղվեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանն ու ԼՂՀ-ն, այլ նաև Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը. Ալեքսանդր Իսկանդարյան

Եթե քրիստոնյա առաջնորդը պատրաստ չէ հանուն դավանանքի խաչվել, ուրեմն նա քրիստոնյա չի. Տիգրան Քոչարյան  

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

Նորընտիր վարչապետի նշանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին

Հարցումներ