Հասարակություն - Կապան-Քաջարան ճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի 312 կմ-ում` Կապան-Քաջարան հատվածում, տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհը միակողմանի փակվել էր:

 

Կապանի տարածաշրջանը սպասարկող «Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերության աշխատակիցների կատարած մաքրման աշխատանքների արդյունքում կարճ ժամանակ անց ճանապարհի երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ