Տնտեսություն - ԱԻՆ-ին 2019թ. բյուջեով կհատկացվի 12 մլրդ 571 մլն դրամ, որը նախորդ տարվա բյուջեի համեմատ 1 մլրդ 593 մլն դրամով ավելի է. փոխնախարար

«ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով Արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի 12 մլրդ 571 մլն դրամ, որը նախորդ տարվա բյուջեի համեմատ ավելի է 1 մլրդ 593 մլն դրամով. ԱԺ պաշտպանության ն և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում բյուջեի քննարկմանն ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

 

Ըստ նրա՝ 9 մլրդ-ն աշխատավարձն է կազմել, որն ընդհանուր գումարի 71,7 %-ն է, 13,4 տոկոսը պարգևատրման և հատուկ վճարների ֆոնդն է, մնացած 14,9%-ը՝ համակարգի ստորաբաժանումների, հիմնարկների պահպանման ծախսերը:

Նազարյանը նշեց, որ տեխնիկա ձեռք են բերում միջազգային համագործակցության, բարեգործական ծրագրերից, մասնավորապես՝ ռուսական, նաև չինական կառավարություններից:

Արա Նազարյանը խոսեց նաև ոլորտի խնդիրներից: Ըստ նրա՝ սեյսմիկ ծառայության, նաև հիդրոօդերևութաբանության տեսակետից ունեն խնդիր տեխնիկան արդիականացնելու և թվային տեխնիկայով համալրելու ծառայությունը, որ կանխորոշեն հնարավոր երկրաշարժերը և գյուղատնտեսական անմիջական կապի մեջ մտած հակակարկտային զարգացումը:

 

«Խնդիրներ ունենք վաղ ազդարարման համակարգի զարգացման ոլորտում՝ հրդեհների կանխարգելման հետ կապված համապատասխան պլանի կիրառումը շահագրգիռ գերատեսչությունների հետ: Այլ խնդիրներ էլ կան, ավելի լուրջ, բայց բաց ռեժիմի քննարկման հարց չէ»,-ասաց նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ