Միջազգային - Իգոր Դոդոնը հայտարարել է` ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստին մասնակցելու հրավեր եմ ստացել

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստին մասնակցելու հրավեր է ստացել, քանի որ հանրապետությունը խորհրդում դիտորդ է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես հրավեր ստացա մասնակցելու ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստին, որը տեղի կունենա դեկտեմբերի սկզբին», - երկուշաբթի Մոսկվայում կատարած այցից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է Դոդոնը:

 

Նա հիշեցրել է, որ մայիսին Մոլդովան ստացել է դիտորդ երկրի կարգավիճակ: Կայանալիք միջոցառումը կլինի առաջինը, որին Դոդոնը կմասնակցի այս կարգավիճակը ստանալուց հետո:

Մայիսի 14-ին Սոչիում՝ գագաթաժողովի ժամանակ, ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների միաձայն որոշմամբ Մոլդովային տրվել է դիտորդի կարգավիճակ:

Աշխատանքային խումբը ստեղծվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Մոլդովայի միջեւ 2017 թվականի ապրիլին կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ