Տարածաշրջան - Ադրբեջանը Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նախաշեմին դադարեցրել է Իրանի միջոցով գազի գնումը

Ադրբեջանը 2018թ․ հոկտեմբերից Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նախաշեմին դադարեցրել է Իրանի միջոցով գազի գնումը՝ տեղեկացնում է Turan-ը։

Հիշեցնենք, որ 2016թ․ հոկտեմբերին Ադրբեջանը, Իրանը և Թուրքմենստանը պայմանավորվել էին, որ Ադրբեջանը «Սվափ» (swap) գործողության շրջանակներում Թուրքմենստանի գազը Իրանից կստանա։

 

Այս պայմանագրի շնորհիվ SOCAR-ը (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) 2017թ․ Իրանից 1 մլրդ 761 մլն խ/մ գազ էր ներկրել, իսկ 2018թ․ երեք եռամսյակում՝ ավելի քան 0,7 մլրդ խ/մ։

SOCAR-ը 2017թ․ նոյեմբերի 22-ից գազ է գնում նաև ռուսական «Գազպրոմից», 2018-ին արդեն ձեռք է բերել 0,8 մլրդ խ/մ, իսկ 2017-ին՝ 0,349 մլրդ խ/մ։ Ռուսական կողմի հետ այս պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ․ դեկտեմբերին։

SOCAR-ը այս գնումները բացատրել է նրանով, որ «երեք կողմից գնված գազը մեծ մասամբ արտահանվում է (հիմնականում՝ Վրաստան) և լրացուցիչ եկամուտ է ապահովում Ադրբեջանի համար»։ Գազի մի մասն էլ գնում է Ադրբեջանի պահուստներ։

 

Հակաիրանական պատժամիջոցների հետ կապված՝ SOCAR-ը կորցրել է արտահանվող գազի կեսը և արդեն դիմել է «Գազպրոմին»՝ առաջարկելով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020թ․։

Ադրբեջանն ԱՄՆ-ից երաշխիքներ կստանա, որ «Շահ-Դենիզ» գազային ծրագրում իրանական NICO (10%) ընկերության ներկայությունը չի ազդի կասպիական այս հանքավայրից գազի ներկրման վրա։ Ինչպես տեղեկացրել է ԱՄՆ ՖՆ-ն «Իրանի դեմ պատժամիջոցները չեն ազդի հանքավայրերի իրացման, Ադրբեջանից Թուրքիա և Եվրոպա գազ տանելու համար գազատարների կառուցման և իրացման վրա»։

Փաստաթղթում նաև նշվում է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցների ցուցակից հանել է այն նախագծերը, որոնք ապահովում են Թուրքիայի և Եվրոպայի երկրների նման պետությունների էներգետիկ անվտանգությունն ու էներգետիկ անկախությունը։

 

Հետաքրքիր է, որ արդեն 10 տարի առաջ սահմանված պատժամիջոցներից հետո սառեցված է Ադրբեջանից Իրանին բենզինի վաճառքը, և Բաքուն արդեն քանի տարի Թեհրանին դիզելային վառելիք չի վաճառում։

Turan-ը, վկայակոչելով SOCAR-ում իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ Կասպից ծովում նավթի իրացման մասին Իրանի և Ադրբեջանի հուշագրի կատարման հարցում դադար է հայտարարված։

Հետաքրքիր է, որ արդեն 10 տարի առաջ սահմանված պատժամիջոցներից հետո սառեցված է Ադրբեջանից Իրանին բենզինի վաճառքը, և Բաքուն արդեն քանի տարի Թեհրանին դիզելային վառելիք չի վաճառում։

Turan-ը, վկայակոչելով SOCAR-ում իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ Կասպից ծովում նավթի իրացման մասին Իրանի և Ադրբեջանի հուշագրի կատարման հարցում դադար է հայտարարված։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ