Մշակույթ - Մշակույթի նախարարության դիրքորոշումը «Զվարթնոց» օդանավակայանի վերանվանման հետ կապված բացասական է

Մշակույթի նախարարության դիրքորոշումը «Զվարթնոց» օդանավակայանի վերանվանման հետ կապված բացասական է, բայց առաջացել էր հանրային քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտություն։ Այս մասին ասյօր՝ նոյեմբերի 5-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ խոսելով «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով անվանակոչելու հարցի մասին։

 

«Հաշվի առնելով վերանվանման հետ կապված թե սոցցանցերում, թե առանձին ներկայացված հայտերը, անհրաժեշտություն առաջացավ կազմակերպել հանրային քննարկում»,-նշեց նա։


Սակայն, Մակունցը հիշեցրեց՝ որոշում կայանողը Մշակույթի նախարարությունը չէ, այլ գերատեսչություն է։ Նա ներկայացրեց նաեւ հանրային քննարկման ձեւաչափը․ «Հանրային քննարկումը բաղկացած է լինելու փորձագետներից, 10-12 փորձագետից, ովքեր կներկայացնեն իրենց կարծիքը, պարզապես հանրությունը, այն մարդիկ, ովքեր հայտ են ներկայացրել մասնակցելու այդ քննարկմանը, հնարավորություն կունենան թե՛ հետեւելու, թե՛ իրենց կարծիքը հայտնելու ոլորտի փորձագետներին, այնուհետեւ որոշում կկայացնեն համապատասխան գերատեսչությունները (կամ Տրանսպորտի նախարարությունը կամ Ավիացիայի կոմիտեն)»,-եզրափակեց նախարարի պաշտոնակատարը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ