Մամուլ - Քրեական հեղինակության են պայթեցրել

Թել Ավիվի հարավ-արեւելքում երկու ավտոմեքենա է պայթել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Պայթյունի արդյունքում 30 տարեկան երկու տղամարդ մահացել է, եւս մեկը՝ վիրավորվել: Իսրայելի հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան՝ Kan-ը հաղորդում է, որ մահացածներից մեկը հանցավոր կազմակերպության ղեկավարի «աջ ձեռքն» էր:

 

Ըստ իրավապահ մարմինների, դեպքը քրեական բնույթ ունի եւ կարող է կապված լինել հանցավոր ավազակախմբերի միջեւ պատերազմի հետ: Ոստիկանությունը չի բացահայտել զոհերի անունները, սակայն նրանք նախկինում հայտնի աշխատակիցներ էին, հայտնում է Lenta-ն:

Երկրորդ մեքենան սկսել է այրվել առաջինի պայթյունից հետ, պարզաբանում է հրատարակությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ