Մամուլ - Ամեն բան սկսում ենք սպիտակ թղթից. Էդմոն Մարուքյան

«Ամեն բան սկսում ենք սպիտակ թղթից: Հիմա զրոյական վիճակ է»,- այս խոսքերով նոյեմբերի 5-ին մամուլի ասուլիսը սկսեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Նա վերահաստատեց, որ կուսակցությունը երկար քննարկումներից հետո է որոշել գնալ ընտրությունների՝ իր առանձին ցուցակով: Հարցին՝ ո՞րը դարձավ ջրբաժանը, Մարուքյանը պատասխանեց, որ ԱԺ-ն լուծարված է, ԵԼՔ դաշինք էլ գոյություն չունի: Դաշինքն իր առաքելությունն իրականացրել է: Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞ր Ընտրական օրենսգրքով էր հարմար գնալ ընտրությունների, Մարուքյանը պատասխանեց, որ իրենց համար միևնույնն է: Թե՛ հին, թե՛ նոր օրենսգրքով հնարավորությունները գրեթե հավասար են, շեղումը 1-2 տոկոս կարող է լինել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ