Կրթություն - Առանձին ուսուցիչների և գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ․ Արայիկ Հարությունյան

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը 2019 թվականի բյուջեով ոլորտին հատկացվող գումարների մասին խոսելիս անդրադարձավ նաև ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցին։


Նրա խոսքով՝ հաջորդ տարի եկամտահարկի նվազեցման հաշվին աշխատավարձերի բարձրացում կլինի, բայց առանձին ուսուցիչների և գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ:

 

«Հույս ունեմ, որ օպտիմալացումների ճանապարհին աշխատավարձերի բարձրացման հնարավորություն կլինի: Կառուցվածքային փոփոխություններ տեղի են ունենալու նաև նախարարություններում: Ներկայում ես անձամբ յուրաքանչյուր վարչության գնահատմամբ եմ զբաղված: Եվ նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ այստեղ էլ օպտիմալացնելու և արդյունավետության բարձրացման տեղ ունենք»,- հայտրարաեց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ սիստեմատիկ կերպով ուսուցչի վարկանիշը նվազեցվել է և դա արվել է միտումնավոր: Ըստ Հարությունյանի՝ հիմա վարկանիշի բարձրացման ուղղությամբ մի շարք ծրագրեր են իրականացնում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ