Հասարակություն - Այսօր Հետախույզի օրն է

Նոյեմբերի 5-ը Հետախույզի օրն է` բոլոր նրանց, ովքեր ծառայում են հետախուզական զորքերում կամ այս կամ այն կերպ կապ ունեն հետախուզական գործողությունների հետ: Զինված ուժերի հետախուզության ստորաբաժանումներն անցել են կազմավորման ու կայացման դժվարին ճանապարհ:

 

Արցախյան հերոսամարտի տարիներին հետախուզության ստորաբաժանումները պատվով կատարել են առաջադրված խնդիրները, և բազմաթիվ հետախույզների սխրանքի ու հերոսության շնորհիվ է նաև կերտվել մեր հաղթանակը: Անցնելով պատերազմի հորձանուտով` հատուկ նշանակության ստորաբաժանումները կոփվել են, թրծվել, կատարել բազմաթիվ մարտական խնդիրներ: Այդ ճանապարհով անցած շատ զինծառայողներ այսօր էլ շարքում են և իրենց ավանդն են ներդնում հայրենիքի պաշտպանության սուրբ գործում:

 

 

Այսօր ՀՀ ԶՈւ հետախուզության ստորաբաժանումները հաստատակամ քայլերով ամրապնդում են իրենց մարտունակությունը: Պատերազմական տարիներին ձևավորված ստորաբաժանումների անձնակազմերը բանակաշինությանը համաքայլ կատարելագործեցին իրենց մարտավարամասնագիտական տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, հարստացվեց ուսումնական և նյութատեխնիկական բազան:

 

Արձանագրված ձեռքբերումներով ու նվաճումներով ԶՈւ հետախուզությունն այսօր կայացած կառույց է և իր կարևորագույն տեղն է զբաղեցնում մյուս զորատեսակների շարքում: Զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումները հմտորեն շարունակում են իրենց չափազանց կարևոր գործը և օրստօրե կատարելագործում են մարտական պատրաստվածությունն ու վարպետությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ