Ժամանց և շոու բիզնես - Հենրիխ Մխիթարյանը մոր և քրոջ հետ մասնակցել է ՀԲԸՄ գալա-ընթրիքին

Երեկ՝ նոյեմբերի 3-ին Լոնդոնում տեղի է ունեցել ՀԲԸՄ լոնդոնյան գրասենյակի բարեգործական գալա-ընթրիքը: Դրան մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը մոր՝ Մարինա Թաշչյանի, քրոջ՝ Մոնիկայի և Բեթի Վարդանյանի հետ: Այս մասին տեղեկանում են Armsport.am կայքից:

Երեկոյի ընթացքում հայ ֆուտբոլիստը պարգևատրվել է Հայաստանի ու աշխարհի երիտասարդների համար գործադրված մարդասիրական ջանքերի և իր ազգային ինքնությանը հավատարիմ մնալու համար:

 

Նշենք, որ երեկույթին ներկա է եղել նաև Ֆրանսիայի հավաքականի հայազգի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ