Միջազգային - Աֆղանստանում զոհվել է ԱՄՆ քաղաքապետերից մեկը

Ամերիկյան Յուտա նահանգի Հյուսիսային Օգդենի քաղաքապետ Բրենթ Թեյլորը զոհվել է Աֆղանստանում:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ամերիկյան հեռուստաընկերությանը, Թեյլորին կրակել է աֆղանցի հատուկջոկատայինը, որի գործողությունների հետևանքով ևս մեկ ամերիկացի զինծառայող վիրավորվել է:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դա տեղի է ունեցել այսպես կոչված «ինսայդերական հարձակման» շրջանակներում, որն իրականացնում են աֆղանական զորքերում գործող գրոհայինները: Անցյալ տարի 4 «ինսայդերական հարձակում» է իրականացվել, որոնց թիրախ են դարձել ամերիկացի զինվորականները:

ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Թեյլորին սպանողն, ամենայն հավանականությամբ, ծառայել է Աֆղանստանի անվտանգության և պաշտպանության ազգային ուժերում:

Բրենթ Թեյլորն Ազգային գվարդիայի սպա էր: Հյուսիսային Օդդենի քաղաքապետ էր դարձել 2013-ին, 2018-ի հունվարին ժամանակավորապես վայր էր դրել լիազորությունները և գործուղման մեկնել Աֆղանստան:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ