Մամուլ - ՔՊ-ն հանցավոր միավորում չէ, որ նրան անդամագրվելը պախարակվի․ Դավիթ Սանասարյան

«Ժառանգությունը» լքած և ՔՊ-ին միացած Դավիթ Սանասարյանին զայրացնում են նրանք, ովքեր ժամանակին «ՀՀԿ-ի թուրն էին պաչում», և հիմա մեղադրում են իրեն ճամբարը փոխելու համար: Նա այս մասին գրառում է արել Facebook-ի իր էջում:

«Հնարավոր է, որ տարբեր հանրապետականներ ու այլ կուսակցականներ հիմա փորձեն տեղ գտնել ծանրության կենտրոնի տարածքում, բայց դա չի նշանակում, որ նրանց ցանկություններով պետք է չափել տվյալ ուժին, և մեզնից մեծ ուժ է պահանջվելու, որ ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող ուժը շարունակի մնալ հաշվետու ժողովրդին։

 

ՔՊ-ում են հիմնականում մեր էն ընկերները, ովքեր ՀՀԿ-ի դեմ կռիվ են տվել ու հիմա կռիվ են տալիս, որ ՀՀԿ-ի քանդած Հայաստանը ոտքի հանեն։

Ես քննադատությունից չեմ վախենում, բայց զայրացնում են նրանք, ովքեր տարիներ շարունակ ՀՀԿ-ի թուրը պաչել են փակ տարածքներում ու էսօր ինձ մեղադրում են ճամբարափոխության մեջ։ Նոր՝ քաղաքացու իշխանության ճամբարը ստեղծելու հիմքերում մեղմ ասած կանգնած եմ եղել, հիմա շարունակում եմ ծառայել քաղաքացու ճամբարին, անում եմ ու անելու եմ դա մեծ նվիրումով ու ես իմ տեղում եմ։

Անկախ ամենից՝ սիրում եմ բոլորիդ, ծառայել, ծառայում եմ ու ծառայելու եմ միմիայն Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է Սանասարյանը։

 

Նշենք, որ Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն էլ օրերս իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ բոլորն անդամագրվում են ՔՊ-ին՝ նույնիսկ ծանոթ չլինելով կուսակցության գաղափարախոսությանը։

«Էս որ բոլորը գնում, անդամագրվում են ՔՊ-ին, տենաս քանի՞սն են այդ կուսակցության գաղափարախոսությանը ու ծրագրերին ծանոթ։ Վախենամ, որոշ ժամանակ անց դրա պատճառով ՔՊ-ն պրոբլեմների առաջ կանգնի»,- գրել էր նա։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ