Տարածաշրջան - Ադրբեջանը հայտարարել է, որ ահաբեկչություն պատրաստող արմատականները կոչնչացվեն

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է երկրում ահաբեկչության ակտեր պատրաստող երկու արմատականների վնասազերծման մասին: Այս մասին հաղորդում է РИА новости-n:

 

Նախարարությունից հայտնում են, որ երկու տղամարդ զենք և պայթուցիկ նյութ է գնել: Գյանջայի հատուկ գործողությունների ժամանակ հայտնաբերվել է ահաբեկիչների մեքենան: Ահաբեկիչները կրակել են իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ և վնասազերծվել են «պատասխան միջոցառումների արդյունքում»:

 

Անվտանգության ծառայության աշխատակիցներն առգրավել են ինքնաձիգ և տրոտիլ պարունակող պայթուցիչ :

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ