Կրթություն - Լարված իրավիճակ արհեստագործական ուսումնարանում. ինչ լուծում է առաջարկում ԿԳՆ-ն (Տեսանյութ)

Երկու օր է լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանում:
Նախկին Կառավարության օրոք և որոշումով ուսումնարանի մասնաշենքերից մեկը հանձնվել է ԿԳ նախարարության ենթակայության տակ գտնվող մեկ այլ ՊՈԱԿ-ի: Ուսումնարանի աշխատակիցները և տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանը բողոքի ցույց էին կազմակերպել Կառավարության մոտ՝ պահանջելով խնդիրին այլ լուծում տալ:

Հովհաննիսանի խոսքով՝ մասնաշենքի հանձնումը կհանգեցնի դասապրոցեսի խաթարման, աշխատակազմի կրճատման, հնարավոր չէ հարյուրից ավել ուսանողին ու աշխատակազմին մի քանի սենյակում տեղավորել, հետագայում նաև առաջանալու է լիցենզիայի հետ կապված խնդիր, ինչը կհանգեցնի ուսումնարանի լուծարմանը:

Մինչդեռ ՀՀ ԿԳՆ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը,ով ուսումնարանում հենց տեղում ներկայացրեց իրավիճակը և իրենց հետսագա քայլերը, նշեց, որ իրենց կողմից խնդիր չի դրվել ուսումնարանը փակել, ավելին՝ հնարավոր է մյուս մասնաշենքում կազմակերպել դասապրոցեսը, տարածքը դրա համար բավարարում է: Նրա խոսքով՝ այս լարվածությունը շինծու է, քանի որ իրենց կողմից առայժմ նպատակ չկա խոշորացում կատարել:
 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ