Միջազգային - Հակառուսական հայտարարությունները խոչընդոտում են ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Վրաստանում նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչած հակառուսական հայտարարությունների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների մասին հարցին:
Հաղորդում է aliq.ge-ն։ Զախարովայի խոսքով, նման հայտարարությունները խոչընդոտում են ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը: «Ինչ վերաբերում է Վրաստանի նախագահական ընտրություններին, դա ներքաղաքական գործընթաց է: 

Դիտորդները համապատասխան գնահատական տվել են: Մենք միայն մեր մտահոգություն ենք հայտնում նախընտրական շրջանում հնչած հակառուսական հայտարարությունների առնչությամբ: Ցավոք, դրանք խոչընդոտում են երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը:

Եկեք Վրաստանի բնակչությանը օբյեկտիվ ընտրություն կատարելու հնարավորություն տանք, առանց դրսի որևէ ազդեցության», -հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ