Տնտեսություն - 2019-ի պետբյուջեով վարչապետի աշխատակազմի համար նախատեսվել է 11 ծրագիր. այս տարի իրականացվում է 30 ծրագիր

ՀՀ վարչապետի աշխատակազմը 2018-ին իրականացնում է բյուջեով հաստատված 30 ծրագիր, որոնց գծով նախատեսվել է 19 մլրդ 686 մլն դրամ. այս տարվա 9 ամիսներին այդ ծախսը փաստացի կազմել է 11 մլրդ 321 մլն դրամ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նրա խոսքով, այստեղ կան խնայողություններ, բայց սա նաեւ պայմանավորված է դրամաշնորհների առկայությամբ, որոնց հիմնական մասը ընկնում է տարեվերջին:

«2019 թվականի համար նախատեսվել է 11 ծրագիր՝ 41 միջոցառումներով, որի համար նախատեսվում է 20 մլրդ 697 մլն դրամ: 2018-ի համեմատ հանվել է 16 ծրագիր՝ 8,4 մլրդ դրամի չափով, փոխարենն ավելացել է 5 ծրագիր՝ 9,7 մլրդ դրամի չափով»,-ընդգծեց Աղաջանյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ