Միջազգային - Համաշխարհային ճանաչում ունեցող ավելի քան 100 մարդ ստորագրել է Խաշոգջիի գործը քննելու ՄԱԿ-ին ուղղված նամակը

Համաշխարհային ճանաչում ունեցող ավելի քան 100 մարդ ստորագրել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ուղղված նամակը՝ կոչ անելով սկսել Խաշոգջիի սպանության անկախ հետաքննություն՝ տեղեկացնում է PEN America-ն։

«Մենք ամենայն հարգանքով կոչ ենք անում անհապաղ լիազորել Ջամալ Խաշոգջիի անհետացման եւ սպանության միջազգային հետաքննությունը»,- ասվում է նամակում։

 

Նշվում է, ու նամակը ստորագրել են բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, ամերիկացի դերասան Ալեկ Բոլդուինը, 2006թ․ գրականության Նոբելյան դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուկը եւ այլք։

Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել, սակայն այժմ ընդունում է, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դա մանրամասն կազմակերպված սպանություն է եղել։ Խաշոգջիի մարմինը դեռեւս չի գտնվել։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ