Հասարակություն - «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Արեգ Կարապետյանը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Արեգ Կարապետյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։

Արեգ Կարապետյանն անտառագետ է, «Փոխվիր, Աճիր, Դարձիր» հասարակական կազմակերպության համահիմնադիրն է, որը հնարավորություն է տալիս բնապահպանական հիմնախնդիրերին լուծումներ տալ նաև այլ հարթության մեջ՝ հանրային ներգրավման ու ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով։

 

Նշենք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ապահովում է ՀՀ պետական անտառների պահպանությունը, պաշտպանությունը, վերարտադրությունը, օգտագործումը, հաշվառումը, գույքագրումը, անտառային կադաստրի վարումը, անտառների արտադրողականության և անտառային հողերի բերրիության բարձրացումը, անտառային պաշարների կայուն օգտագործումը, ինչպես նաև իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` բնափայտի մթերում, վերամշակում և իրացում, տնկանյութի աճեցում և իրացում, կողմնակի անտառoգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում), և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում և իրացում, գյուղատնտեսական հողերում գյուղատնտեսական մթերքի արտադություն, վերամշակում և իրացում, հանգստի և զբոսաշրջության սպասարկման ծառայությունների մատուցում, խորհրդատվություն և տեղեկատվության տրամադրում:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ