Միջազգային - Ամերիկյան ռազմական ինքնաթիռը հետախուզել է Ռուսաստանի սահմանները

Ամերիկյան ВВС RC-135V ռազմավարական հետախուզական ինքնաթիռը մոտեցել է ընդհուպ Ռուսաստանի սահմանին՝ Կալինինգրադի շրջանում՝ տեղեկացրել է PlaneRadar-ը։

Ինքնաթիռն իր թռիչքը մեկնարկելով բրիտանական Միլդենհոլ բազայից՝ հասել է մինչեւ ռուս-լեհական սահման՝ օդային հետախուզություն անցկացնելով։

 

Նման դեպք տեղի էր ունեցել նաեւ հոկտեմբերի վերջին։ Այն ժամանակ ամերիկյան ռազմավարական RQ-4B Global Hawk անօդաչուն 11 ժամ հետախուզություն էր կատարել Ռուսաստանի սահմանի երկայնքով։

Այդ ընթացքում սարքը գտնվել էր Լիտվայի եւ Էստոնիայի տարածքում եւ հետախուզել էր ռուսական միանգամից երեք՝ Կալինինգրադի, Պսկովի եւ Լենինգրադի մարզերը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ