Միջազգային - Եգիպտոսում վթարի է ենթարկվել MiG-29М կործանիչը

2018 թվականին Եգիպտոսին մատակարարված ռուսական ՄԻԳ-29Մ կործանիչներից մեկն այսօր՝ նոյեմբերի 3-ին, կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ: Այս մասին գրում է TACC-ը՝ Միավորված ավիաշինական կորպորացիային հղումով:

Ինչպես հաղորդում է «Коммерсантъ»-ը, միջադեպի պատճառ կարող էին դառնալ կա՛մ տեխնիկական անսարքությունները, կա՛մ օդաչուի սխալ քայլերը: Նշվում է, որ եգիպտացի օդաչուն հասցրել է կատապուլտվել, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

 

«Մենք օպերատիվ տեղեկություններ ունենք Եգիպտոսի օդուժի ՄԻԳ-29Մ-ի վթարի վերաբերյալ: Մոտ ժամանակներում մեր տեխնիկական մասնագետները կմեկնեն Եգիպտոս՝ օգնելու միջադեպի հետաքննության գործընթցին», - հայտնել է Միավորված ավիաշինական կորպորացիայի մամուլի ծառայությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ