Մամուլ - Ինդոնեզական Boeing-ի ինքնագրիչ սարքի ազդանշանը հայտնաբերվել է

Փրկարարներին հաջողվել է պելենգել Ճավա կղզու արևմտյան ափերի մոտ կործանված ինդոնեզական Boeing-737 ինքնաթիռի ինքնգրիչ սարքի ազդանշանը: Այս մասին շաբաթ՝ նոյեմբերի 3-ին, հաղորդում է TACC-ը՝ Detik պորտալին հղումով:

«Այսօր առավոտյան հաջողվել է որսալ ազդանշան՝ չնայած, որ այն բավական թույլ էր», - պորտալի հետ զրույցում հայտնել է Որոնողափրկարարական ազգային գործակալության ղեկավար Մոհամադ Սայուգին՝ հավելելով, որ ջրասուզակների խումբը դեռ շարունակում է որոնումները:

 

Գործակալության տվյալներով՝ որոնողական աշխատանքներն անցկացնում են այն վայրից 50 մ շառավղով, որտեղ ավելի վաղ հայտնաբերվել էր ինքնաթիռի մյուս ինքնագրիչ սարքը, որը գրանցում էր թռիչքի տեխնիկական տվյալները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ