Քաղաքական - «Լույս» դաշինքից անջատ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ լուրերը «Լուսավոր Հայաստան»-ը չի հաստատում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չունի:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը: «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշում չունենք, երբ ունենանք, մոտ օրերս կհրապարակենք»,- ասաց Խաժակյանը:

 

 Նա նաև նշեց, որ իրենք մասնակցելու են առաջիկա արտահերթ ընտրություններին:
 
 
 
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշել է առանձին մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանց «Լույս» դաշինքի:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ