Տնտեսություն - Նախագահի աշխատակազմի բյուջեն 2019 թվականի համար նախատեսված է 1,183 մլրդ դրամ

Նախագահի աշխատակազմի բյուջեն 2019 թվականի համար նախատեսված է 1,183 մլրդ դրամ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ հանձնաժողովներում բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը՝ ներկայացնելով 2019-ի իրենց հայտը:

 

Նրա խոսքով, այդ թիվը կազմում է 2018 թվականի բյուջեի ընդամենը 61 տոկոսը կամ պակաս է 741 մլն դրամով:


Նվազեցումները, ըստ Տարասյանի հետեւյալ ուղղություններով են. աշխատավարձերի եւ հավելավճարների գծով 532 մլն դրամով, էներգետիկ ծառայություններ՝ 36 մլն դրամով: Բացի այդ, հաշվի առնելով, որ ՀՀ նախագահին սպասարկող «Էյրբաս» օդանավը հանվել է ՀՀ նախագահի աշխատակազմից, այդ չափով գումարը եւս նվազել է: Նվազել է նաեւ ավտոմեքենաների վառելիքի համար նախատեսված գումարները՝ մոտ 10 մլն դրամի չափով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ