Հասարակություն - Դիմակավորված տասնյակ ոստիկաններ Վանաձորում են. թիրախը՝ քրեական հեղինակություններն են

Վաղ առավոտից ոստիկանության քրեական գլխավոր վարչության մեծ թվով դիմակավորված ոստիկաններ այցելել են Վանաձոր: Armtimes.com-ի տեղեկություններով՝ դիմակավորված ոստիկանները Լոռու ոստիկանների հետ համատեղ, ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ, խուզարկություններ են իրականացրել քրեական հեղինակություն հանդիսացող ու նրանց հետ առնչություն ունեցող անձանց բնակարաններում:

 

Մեր տեղեկություններով՝ կան նաեւ բերման ենթարկվածներ: ՀԺ-ի թղթակիցը Վանաձորից հաղորդում է, որ իրավապահները նաեւ զենքեր են հայտնաբերել նրանցից մի քանիսի բնակարաններում, մասնավորապես՝ ավտոմատներ: Խուզարկությունները կապված են այս տարվա հոկտեմբերի 11-ին Վանաձորում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների հետ, որի ժամանակ դեռեւս չպարզված անձինք կրակահերթ էին իրականացրել Վանաձորի Նավ ռեստորանից դուրս եկած 2 տղամարդու վրա, որոնք, ըստ շրջանառվող լուրերի, մոսկվաբնակ քրեական հեղինակություններ են: Կրակոցներից անմիջապես հետո հանցագործները իրենց Վազ 21-07 մակնիշի մեքենայով դիմել էին փախուստի, այնուհետ այրել մեքենան:

 

 

 

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ