Սպորտ - Ծանրամարտի Հայաստանի հավաքականները մեկնել են Աշխաբադ` մասնակցելու աշխարհի առաջնությանը

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը մեկնել է Աշխաբադ, որտեղ նոյեմբերի 3-10-ը կմասնակցի աշխարհի առաջնությանը:

 

Հիշեցնենք` տարվա գլխավոր ստուգատեսում Հայաստանի հավաքականները հանդես կգան հետևյալ կազմերով`

 

տղամարդիկ` Անդրանիկ Կարապետյան (81կգ), Հակոբ Մկրտչյան (89 կգ), Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), Գոռ Մինասյան (+109 կգ),

 

կանայք` Իզաբելա Յայլյան (64 կգ), Տաթև Հակոբյան (90 կգ), Լիանա Գյուրջյան (75 կգ), Արփինե Դալալյան (+ 90 կգ):

 

Հայաստանից առաջինը մրցահարթակ դուրս կգա օրեր առաջ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում ոսկե մեդալ նվաճած Անդրանիկ Կարապետյանը` նոյեմբերի 5-ին:

 

 

Նշենք` աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի 2020 թվականի օլիմպիական խաղերի համար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ