Մշակույթ - Ախալքալաքում Ազնավուրի պատվին փողոց և պուրակ են վերանվանել

Հոկտեմբերի 31-ին Ախալքալաքի Սակրեբուլոն քաղաքի Մալխասյան փողոցը վերանվանել է Շառլ Ազնավուրի անվամբ, և Աղմաշենեբելի խաչմերուկի հարևանությամբ գտնվող պուրակը ևս անվանակոչել աշխարհահռչակ երգչի անունով, փոխանցում է jnews.ge-ն։

Բնակիչները հանդես էին եկել նախաձեռնությամբ, որպեսզի քաղաքի փողոցներից մեկը վերանվանվեր աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի անունով: Այդպիսով ախալքալաքցիները իրենց մեծարանքն ու հարգանքն են արտահայտում ֆրանսահայ երգչին:

Հիշեցնենք, որ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին, 94 տարեկանում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ