Մշակույթ - Լույս է տեսել Հրաչյա Սարուխանի «Վախճանից էլ պարզ» ժողովածուն

Լույս է տեսել մեր ժամանակների լավագույն բանաստեղծներից մեկի՝ Հրաչյա Սարուխանի (1947-2016) «Վախճանից էլ պարզ» ժողովածուն։

Այն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը՝ Աղվան Վարդանյանի և Արքմենիկ Նիկողոսյանի խմբագրությամբ:

Ժողովածուն, կարելի է ասել, բանաստեղծի գրական ժառանգության ամփոփումն է. ներառում է բանաստեղծի հրատարակած բոլոր ժողովածուները, ինչպես նաև գրքերից դուրս մնացած բանաստեղծություններ, անտիպ գործեր, թարգմանություններ:

Իբրև ամբողջություն «Վախճանից էլ պարզ» ժողովածուն երևակում է Հրաչյա Սարուխանի ինքնատիպ ու անշփոթելի բանաստեղծական ոճն իր սքանչելի հմայքով ու տարերքով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ