Քաղաքական - Թե ով կլինի նախարար, կորոշի վարչապետը. Զեյնալյան

Ես «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ եմ և իմ հետագա պաշտոնավարումը պայմանավորված է լինելու «Հանրապետություն» կուսակցության դիրքավորմամբ ընտրություններում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։

 

«Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ դեռևս որևէ որոշում չկա կայացված՝ ինչպե՞ս է մասնակցելու կուսակցությունը և ի՞նչ ձևաչափով», - ասաց Ա. Զեյնալյանն՝ ընդգծելով.

 

«Նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է ու թե ով կլինի նախարար, կորոշի վարչապետը»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ