Միջազգային - Փրկարարները հայտնաբերել են կործանված ինդոնեզական ինքնաթիռի ֆյուզելյաժը

Փրկարարները հայտնաբերել են Lion Air ավիաընկերության կործանված ինքնաթիռի ֆյուզելյաժը, որն աղետի է ենթարկվել Ճավայի ծովի երկնքում: Այդ մասին հայտնել է Detik լրատվական պորտալը:

 

«Ֆյուզելյաժը գտնված է, բայց այն գործնականում ավերված է»,- հրատարակությունը մեջբերել է Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ փոխծովակալ Յուդո Մարգոնոյի խոսքը: Նրա ասելով՝ «նաեւ գտնվել են մեծ քանակությամբ բեկորներ, շարժիչը, շասսին»:

 

Սակայն «ջրասուզակները չեն կարող ինքնուրույն այդ ամենը բարձրացնել ջրի մակերեւույթ»,- նշել է նա, հավելելով, որ դրա համար «պլանավորվում Է ներգրավել ծանր տեխնիկա»: Lion Air բյուջետային ավիաընկերության Boeing 737-ը հոկտեմբերի 29-ին կատարում էր JT610 չվերթը Ջակարտայից Պանկալպինանգ քաղաք (Բանգկա Բելիտունգի նահանգի վարչական կենտրոն):

 

Մայրաքաղաքի օդանավակայանից թռիչքից մոտավորապես 13 րոպե անց առայժմ չպարզված պատճառով այն ընկել է Ճավայի ծովը: Ինքնաթիռում եղել է 189 մարդ: Հետաքննությունը պատահածի որեւէ վարկած առայժմ չի առաջադրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ