Քաղաքական - Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով հայցի ապահովման միջոցի վերաբերյալ միջնորդության մերժումը բողոքարկվելու է

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցի ապահովման միջոց պատասխանողին որոշակի գործողություններ արգելելու մասին հայցվոր կողմի միջնորդությունը՝ դատարանը հոկտեմբերի 19-ին մերժել է: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը:

 

Դատարանի այս որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը բողոքարկելու է՝ համարելով, որ որոշումն օրինական չէ:

 

Նշենք, որ 17.09.2018թ. Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակավ ներողություն խնդրելու պարտավորեցնելու պահանջի մասին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ