Քաղաքական - «Հյուսիս- հարավ» ճանապարհի մասով լրջագույն քննություն է գնում. Փաշինյան (տեսանյութ)

Աժ-ում՝ հատուկ նիստի ժամանակ, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև «Հյուսիս- հարավ» ճանապարհի ծրագրից:


«Կա բյուջեի մասի թերակատարման խնդիր, պատճառը կապված է կոռուպցիայի դեմ պայքարի մեր քաղաքականության հետ: Այս պահին տարբեր քննչական մարմիններում կան 200 մլն դոլարի չարաշահումների, վատնումների, իրացումների վերաբերյալ գործեր»,- ասել է վարչապետի թեկնածուն:

 

Ըստ Փաշինյանի՝ լրջագույն քննություն է գնում «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի մասով:

«Շինարարությունը չի համապատասխանում որակական չափանիշներին, հետևողական ենք լինելու, որ դա շտկվի: «Հյուսիս-հարավ»-ը կառուցվել է որոշակի ատկատներ, եկամուտներ ստեղծելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ